slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մասնակցություն միջազգային սեմինարին «Հերոինի մաքսանենգությունը» խորագրով, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից

2017թ. մայիսի 15-ից 18-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Ղարաջյանը գործուղվել է Ռումինիայի Հանրապետության, ք.Բուխարեստ մասնակցելու Եվրոպական Միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության՝ CEPOL-ի կողմից նախաձեռնված Հարավարևելյան Եվրոպայի իրավապահ մարմինների կենտրոնում (SELEC) կազմակերպված «Հերոինի մաքսանենգությունը» խորագրով եռօրյա սեմինարին:

Սեմինարին մասնակցում էին նաև Եվրոպական Միության 24 երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Աֆղանստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Սեմինարի բացման խոսքով հանդես եկավ CEPOL-ի գործադիր տնօրեն Ֆերենց Բանֆինը: Եռօրյա սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան Մեծ Բրիտանիայից Ստիվ Բեննետը և Մայքլ Մուլլալին, Աֆղանստանից Հադի Խան Զադրանը, Գեմանիայից Բյորն Ահրենսը, CEPOL-ի, SELEC-ի և Եվրոպական Միության Ոստիկանական Ծառայության (EUROPOL-ի) ներկայացուցիչներ:

Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված հերոինի ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի հետ, մասնավորապես՝ իրականացվող ոստիկանական միջոցառումների արդյունավետության բարձրացման, իրավապահ մարմինների և փորձագիտական կառույցների համակարգված համագործակցության, դրամական հոսքերի վերլուծության միջոցով հերոինի ապօրինի արտադրության և շրջանառության հայտնաբերման, ինչպես նաև մի շարք այլ հարակից հարցերի վերաբերյալ:

Կազմակերպիչների կողմից նշվեց, որ Եվրոպական Միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության սեմինարները շարունակական բնույթ են կրում, ուստի քննարկվեցին նաև համագործակցության շրջանակներում առաջիկայում կատարվելիք մեթոդաբանական հետազոտությունների հետ կապված մի շարք հարցեր, որոնք թույլ կտան առավել խորը պատկերացում կազմել ոչ միայն գործընկեր երկրներում, այլև ողջ տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստացի իրավիճակի և դրա դեմ տարվող պայքարի վերաբերյալ:

Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Ղարաջյանը իր զեկույցում մանրամասն անդրադարձավ տարածաշրջանում Իրան – Հայաստան – Վրաստան – Եվրոպա ուղղությամբ շարժվող թմրամիջոցների, այդ թվում հերոինի և մեթամֆետամինի ապօրինի շրջանառության մի շարք հայտնի դեպքերին, նշելով, որ Հայաստանի իրավապահ մարմինները Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համատեղ մեծ ծավալի աշխատանք են կատարում թմրանյութերի հսկայական քանակությունների հայտնաբերման գործում և տարանցիկ եղանակով այդ թմրամիջոցները դեպի Եվրոպական երկրներ առաքման դեմ պայքարում: Կ. Ղարաջյանը իր ելույթում ներկայացրել է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործառույթները, նշելով վերջինիս հսկայական գիտական պոտենցիալը՝ նմանատիպ ծրագրերի մասնակցության հեռանկարում:

Ավելի քան մեկ ժամ տևողությամբ զեկույցը ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և ողջունվեց սեմինարի կազմակերպիչների և մասնակիցների կողմից:

Սեմինարի ավարտին Կարեն Ղարաջյանը ստացավ մասնակցության վկայագիր:

28 Դեկտեմբեր 2016

Snow